Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության ապահովման ոլորտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության, պաշտպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին վարչապետ Կարապետյանը հանձնարարեց. «Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պետք է լինի վարչության (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության- թղթ.) կազմո՞ւմ, թե անկախ»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



