Եղիպատրուշ գյուղի անհետացած բնակչուհին գտնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանները գտել են սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի անհետացած բնակչուհի 21-ամյա Հրանուշ Եղիազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նրա խոսքով` աղջիկն այժմ Երեւանում է, ոստիկանության բաժանմունքում:
21-ամյա Հրանուշ Եղիազարյանն անհետացել էր սեպտեմբերի 28-ին: Գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ էին պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել էր արջը, որը, սակայն, հետագայում հերքվել էր: Գյուղապետն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ աղջիկը տունը լքելուց առաջ իրենց տան պատուհանին երկտող էր թողել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



