Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար շատ կարևոր է, որ կինս հայուհի լինի, դա է ճիշտը. Սուրեն Առուստամյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկու տարի է, ինչ երգիչ Սուրեն Առուստամյանը մշտական բնակությամբ տեղափոխվել է Միացյալ նահանգներ, որտեղ գործելով՝ փորձում է հայտնի դառնալ ոչ միայն հայերին, այլեւ աշխարհին:

Վերջին օրերին երգիչը Հայաստանաում է հյուրի կարգավիճակով, իսկ Life.panorama.am-ը զրուցել է երգչի հետ եւ փորձել տեղեկանալ նրա ոչ միայն գործնական, այլեւ անձնական ծրագրերից:

«Ճիշտն ասած՝ շատ հանկարծակի որոշեցի գալ Հայաստան ու դա արեցի գերգաղտնի պայմաններում. Ոչ մեկին չէի ասել, որ գալիս եմ, վեր կացա, թաքուն եկա ու շատ անակնկալ կերպով թակեցի մեր տան դուռը, դե պատկերացրեք, թե մերոնք ինչ ուրախություն ապրեցին, երբ բացեցին դուռն՝ առանց իմանալու, որ հակառակ կողմում ես եմ»,- ծիծաղելով պատմեց Սուրենն ու նշեց՝ անասելի կարոտել էր ծնողներին, հարզատներին ու ընկերներին:

Հետաքրքրվելով, թե արդյոք Սուրենը որոշել է վերջնականապես հաստատվել ԱՄՆ-ում, պատասխանեց.

«Արդեն երկու տարի է, ինչ Նահանգներում եմ բնակվում, սկզբում եղան դժվարություններ զուտ հաստատվելու հետ կապված, սակայն այնտեղ շատ հարազատ ընկերներ ունեմ, որոնց օգնությամբ հեշտությամբ հաղթահարեցի այդ ճանապարհը: Հիմա ինձ այնտեղ շատ ազատ ու լավ եմ զգում, մտածում եմ, որ այո, դեռեւս կշարունակեմ ապրել ԱՄՆ-ում, բայց հաճախ կգամ իմ շատ սիրելի Հայաստան, քանի որ այստեղի հետ է կապված իմ ողջ կյանքը»:

Երգիչը ԱՄՆ-ում փորձում է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ աշխարհը ճանաչի հայ երգիչ Սուրեն Առուստամյանին.

«Այս պահին մի շարք առաջարկներ ու պլաններ ունեմ, նոր համագործակցություններ արտասահմանցի երաժիշտների, պրոդյուսերների հետ, նոր երգեր, առաջիկայում ձայնասկավառակ, այսինքն՝ բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսում եմ ու պլաններ ունեմ նաեւ աշխարհին հայտնի դառնալ: Ինքս ամեն բան անում եմ, որպեսզի իմ արվեստը հասանելի դարձնեմ հնարավորինս շատերին, իսկ թե դա որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը»,- նշեց Սուրենն ու հավելեց, որ կարճ ժամկետներում կներկայացնի իր սպասված ձայնասկավառակը:

Այստեղ գտնվելու օրերին Սուրենը հասցրեց երկու համերգներ ունենալ, պատասխանելով հարցին, թե կարոտե՞լ էր արդյոք երգիչը հայաստանյան հանդիսատեսին, նշեց.

«Անկեղծ ասած՝ այստեղ համերգներ չէի պլանավորել, ուզում էի միայն ընտանիքիս հետ հանգսիտս վայելել, սակայն ընթացքում հասկացա, որ առանց համերգ հնարավոր չէ, քանի որ մարդիկ անընդհատ գրում էին ու «պահանջում»: Երկու շատ գեղեցիկ երեկո ունեցա, որոնցից մեկը բարեգործական էր՝ այն նվիրված էր ընկերոջս 9-ամյա որդուն, ով արյան սուր լեյկոզ ունի. հուսամ, որ փոքրիկը շուտ կառողջանա: Ինչ վերաբերվում է հանդիսատեսի նկատմամբ կարոտին, պետք է ասեմ, որ այստեղի հանդիսատեսն իմ ամենասիրելին է ու նրանց նկատմամբ կարոտս իսկապես շատ մեծ էր»:

Վերջում խոսելով անձնական կյանքից՝ երգիչը նշեց, որ չի ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ, միայն ընդգծեց, որ նրա՝ հայուհի լինելը շատ կարեւոր է.

«Ինձ համար շատ կարեւոր է, որ կինս հայուհի լինի, դա է ճիշտը»:

Նշենք, որ 23 օր հարզատ երկրում անցկացնելուց հետո, այսօր Սուրեն Առուստամյանը վերադարձավ ԱՄՆ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի