Նյու Ջերսիում գնացքը մխրճվել է կառամատույցի մեջ. հարյուրավոր տուժածներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Ջերսիի Հոբոքեն կայարանում գնացքը մխրճվել է կառամատույցի մեջ: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են 100 տուժածների մասին, այդ տվյալները ճշտվում են, փոխանցում է BBC-ն:
Պատահարի վայրի լուսանկարներից ակնհայտ է, որ երկաթուղային շարժակազմը մեծապես վնասվել է, վնասվել է նաեւ կայարանի շենքը: Ականատեսների խոսքով՝ գնացքը չի կանգնել բուֆերային կառանի մոտ եւ շարունակել է շարժվել՝ մխրճվելով սպասասրահի մեջ: Արդյունքում տանիքի մի փասը գնացքի վրա է փլուզվել:
Ներկա պահին կայարանում երկաթուղային երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



