Իսպանիայում առգրավվել է 16 մլն եվրոյի ապօրինի ծխախոտի խոշոր խմբաքանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են ապօրինի շրջանառության 100 տոննա ծխախոտային արտադրանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Նրանց տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է Վալենսիայում եւ Բադախոսում: Արդյունքում՝ հինգ խուզարկություն է կատարվել, ձերբակալվել է 22-ից մինչեւ 60 տարեկան 13 մարդ՝ Իսպանիայի հպատակներ եւ Լեհաստանի քաղաքացիներ:
Նշվում է, որ ապօրինի ծխախոտային արտադրանքի առգրավված խմբաքանակը Իսպանիայում երբեւէ բռնագրավված արտադրանքից խոշորագույնն է, որի արժեքը կարող է հասնել 16 մլն եվրոյի:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործների հետքի վրա են դուրս եկել համացանցում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



