Դժբախտ դեպք Սյունիքում. Զենքից պատահմամբ կրակ է բացվել երիտասարդի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում հունիսի 7-ին դժբախտ դեպք է եղել, որի հետեւանքով մահացել է Դավիթ-Բեկ գյուղի անասնաբույժի 27-ամյա որդին: NEWS.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը գնում էր որսի, ասում են՝ խորդուբորդ ճանապարհի պատճառով մեքենայում գտնվող զենքից կրակ է արձակվել երիտասարդի վրա, վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Նա ամուսնացած չէ եւ չէր աշխատում: Հարազատները երիտասարդին հայտնաբերել են դեպքից ժամեր անց: Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց երիտասարդի մահվան մասին լուրը, իսկ թե ինչպես է եղել դեպքը, ինչ հանգամանքներում՝ չնշեց, հավելելով, թե ամեն մեկը մի բան է ասում, դեռ ոչինչ հստակ չէ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



