Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Ուկրաինան ու Սիրիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ եւ Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցի ժամանակ շեշտել են Դոնբասում անվտանգության ապահովման գործընթացների սինխոնիզացման անհրաժեշտությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված մինսկյան պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին՝ նախկին պայմանավորվածությունների, նաեւ «նորմանդական քառյակի» ու Կոնտակտային խմբի շրջանակներում զանազան մակարդակների հետագա հանդիպումների համատեքստում:
Բացի դրանից նախարարները անդրադարձել են սիրիական խնդրին ու երկկողմանի հարաբերությունների առանձին ասպեկտների:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



