Ֆրանսիայի ԱԳ նախարարը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը խճճված է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը խճճված է համարում:
CNN-ին տված հարցազրույցում Էյրոն նշել է, որ չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում Թրամփի քաղաքականությունը, քանի որ այն շատ խճճված է : «Լինելով Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ես մտադիր չեմ ամերիկացիներին ասել, թե ում օգտին քվեարկեն, բայց ԱՄՆ ապագա նախագահը կարևոր է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ աշխարհի համար»- ասել է Էյրոն: Ընդ որում Էյրոն խոսելով Թրամփի մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի մասին, նշել է , որ նա մեծ աշխատանք է կատարել:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նկատել է, որ ինքը չի մոռանա Թրամփի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



