Երևան, 29.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարսափ, կոմեդիա, դրամա. հետապոկալիպտիկ ժանրի «Restart 2020» նախագիծը հարազատ կդառնա հայ հանդիսատեսին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Ա ԹԻՎԻ հեռուստաընկերությունն ընտրել է զարգացման ուղի, որտեղ շեշտը դրված է Հայաստանում նոր և դեռևս չիրականացված նախագծերի ստեղծման վրա: Կան բազմաթիվ տվյալներ, վարկանիշներ, որոնց վերլուծությունից հստակ երևում է, թե որ նախագիծն է ավելի մեծ լսարան ապահովում, այդուհանդերձ, միշտ չէ, որ դրանք իրականացնելիս մենք բավարարված ենք զգում մեզ: 
Ռեստարտ 2020-ը սկսելիս մենք մեզ թույլ ենք տվել ազատություն. աշխատանքի ամբողջ ընթացքում յուրաքանչյուրին օգնել է անտեսանելի էներգիան, որը ծնվել է նախագծի նկատմամբ ողջ անձնակազմի հավաքական սիրուց, աշխատել ենք հույսով, որ կվարակենք նաև հեռուստադիտողին, կուրախացնենք ու կզարմացնենք անսովոր ու հետաքրքիր այս պատմությամբ:
Մտահղացումը ծնվել է արևմտյան երկրների վերջին տարիներին մեկը մյուսի հետևից էկրան բարձրացող հետապոկալիպտիկ ֆիլմերից ու սերիալներից, որոնք տարբեր ժանրերի են՝ և՛ սարսափ, և՛ կոմեդիա, և՛ դրամա: Սցենարը գրելիս ուսումնասիրել ենք թվարկված բոլոր ժանրերը, ավելին, ծանոթացել ենք Մերի Շելիի, Ռիչարդ Մետիսոնի և այլոց գրքերին, որոնցից ոգեշնչված՝ ստեղծվել են արևմտյան «Ես լեգենդ եմ», «Աշխարհի վերջին մարդը», «Երկուսը փարիզում», «Ռոբինզոն Կռուզո» և այլ ֆիլմեր ու սերիալներ: Մեր նախագծում գլխավոր հերոսի պատմությունը ստեղծելու ժամանակ հիմնականում օգտվել ենք կոմեդիայի և դրամայի ժանրում հայտնի աշխատանքներից: Ստացվել է հումորային դրամա՝ դրամեդի, ինչպես ասում են արևմուտքում։ Այդուհանդերձ, մենք ամեն ինչ արել ենք, որ նախագիծը հայկական շունչ ստանա ու հարազատ դառնա հայ հանդիսատեսին: Մկրտիչ Արզումանյանը, ով մարմնավորել է գլխավոր հերոսին, նախագծին աննկարագրելի էներգիա է տվել: Եթե Հոլիվուդում նա լիներ հայտնի, նմանատիպ նախագծերում ռեժիսորներն առաջինը կկանգնեին Մկրտիչի թեկնածության վրա… Բայց մեր բախտը բերել է. նա մեզ հետ է և ջանք չի խնայել գոհացնելու հայ հեռուստադիտողին: 
Ամփոփելով հավելենք, որ նախագիծը եթերում կլինի հոկտեմբերի 10-ից, շաբաթական կցուցադրվի 2 մաս, այսինքն՝ առաջիկա 2 սերիաները հեռուստադիտողի դատին կհանձնվեն հոկտեմբերի 10-ին և 12-ին:

Հարգանքներով՝ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերություն

Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տոնեց Hype Fighting մրցաշարում Քուվեյթի օդանավակայանը՝ իրանական հարձակումից հետոՔարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է Հունաստանի ափերի մոտ զոհվել է ավելի քան 20 միգրանտ՝ 6 օր առանց ջրի եւ ուտելիքի նավակում անցկացնելուց հետո Մարտի 30-ին գազ չի լինելու ՌԴ քաղաքացիություն ստանալու համար միգրանտներն ի՞նչ քննություն պետք է հանձնեն «Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր Պահեստազորայիններին դանակահարելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Հայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին Ռաֆինյայի վնասվածքի համար Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է Առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Իլյա Մալինինը՝ աշխարհի եռակի չեմպիոն (տեսանյութ) Վաղը Ծաղկազարդ է Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Իրանը հայտարարել է Օմանի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավի վրա հարձակման մասին