Թուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրյա ռազմաբազան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան Սոմալիում հիմնել է առաջին արտերկրա ռազմաբազան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV լրատվամիջոցը:
Ռազմաբազան աշխատանքները կսկսի մոտակա ժամանակներս: Այնտեղ ծառայության կանցնեն շուրջ 200 թուրք զինծառայողներ, ովքեր կկրթեն Սոմալիի 10 հազար 500 զինվորների: Բացի այդ, ռազմաբազայի անվտանգությունն ապահովելու նպատակով Թուրքիայից հատուկ զինվորներ կուղարկվեն:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Սոմալիից հետո պաշտոնական Անկարան պատրաստվում է ռազմաբազա բացել նաև Կատարում: Այս մասին Թուրքիան 2014 թվականին հատուկ համաձայնագիր է ստորագրել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



