Ահա աշխարհի ամենաերջանիկ քաղաքը
ԼԱՅՖՄեզնից յուրաքանչյուրը երևի թե երազել է հայտնվել մոլորակի այն անկյունում, որտեղ գրեթե բոլորը երջանիկ են և բավարարված իրենց կյանքով:
Մենք ուրախալի լուր ունենք ձեզ համար. պարզվում է՝ մոլորակում իսկապես կա այնպիսի քաղաք, որտեղ մարդիկ իսկապես երջանիկ են:
Այդ քաղաքը Սեուլն է՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը, որը համարվում է աշխարհի ամենաերջանիկ քաղաքը: Այստեղ շահույթների հարաբերակցությունների անհավասարությունը ամենացածր մակարդակում է: Հանցագործության մակարդակը նույնպես շատ ցածր է, իսկ քաղաքի բնակչությունը շատ առողջ է:
Այս եզրակացմանը եկել է Arcadis կազմակերպությունը, որը գնահատել է աշխարհի 100 ամենամեծ քաղաքները, որպեսզի գտնի, թե որ քաղաքում է ապրելն ավելի հաճելի:
Սեուլն այն եզակի մեգապոլիսներից է, որտեղ տեղացիները և արտասահմանցիները իրենց ապահով են զգում թե՛ գիշերը և թե՛ ցերեկը՝ հաշված այն փաստը, որ Սեուլի բնակչությունը 10 միլիոն է:
Հարավկորեական կառավարությունը հոգ է տանում իր քաղաքացիների առողջության մասին: Սոցիալական ոլորտներում բարձր ցուցանիշներով Սեուլը աշխարհում առաջին տեղում է:
Վերջերս Սեուլը սկսել է աստիճանաբար դառնալ «խելացի քաղաք»: Օրինակ՝ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին անվճար տալիս են սմարթ սարքեր:
Այստեղ ամենուր կան տեսախցիկներ և փողոցային լույսեր, որոնք կապված են համացանցին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։