Հրդեհ Չկալով գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 1-ին, ժամը 04.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ առաջին փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 գլուխ ոչխար և տեղափոխել անվտանգ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.27-ին։
Անասնագոմում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ) և մոտ 200 կգ կուտակված անասնակեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



