Մեքենաներ էին անցնում եւ կրակոցներ հնչեցին. Գեղամավանում կրակոցներ են եղել գյուղապետի տան մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում սեպտեմբերի 30-ին՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավից հետո կրակոցներ են հնչել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Մնացական Վարդանյանը նշեց, որ իրենց տան կողքից անցնող մեքենաների միջից կրակոցներ են հնչել:
«Չեմ կարող ասել, որ իմ տան ուղղությամբ են այդ կրակոցներն հնչել, ուղղակի մեքենաներ էին անցնում եւ միջից կրակոցներ հնչեցին»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ Գեղամավան համայնքում համայանքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մնացական Վարդանյանը եւ Վաչիկ Սաղաթելյանը (ինքնառաջադրված):
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



