Սպառազինության մրցավազք ու պատերազմական տրամադրություններ ունեցող պետությունները չեն կարող արագ ու անկաշկանդ զարգանալ
ԲԼՈԳԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սպառազինության մրցավազք, Իսկանդեր, պատերազմական տրամադրություններ ու անընդհատ պատերազմների վախ ունեցող պետությունները չեն կարող արագ ու անկաշկանդ զարգանալ:
Նորություն չի լինի, եթե ասեմ, որ Հայաստանն այդպիսի պետությունների շարքին է պատկանում: Հայաստանում ուրախանում ենք, որ Ադրբեջանում ռազմական բյուջեն այս կամ այն չափով կրճատվել է, իրենք տխրում են, որ մենք Իսկանդեր ունենք, ու այդպես շարունակ: Ահա այն ամենը, ինչ աշխարհը գիտի մեր մասին:
Պետք չէ խոսել մեծ քայլերով առաջ գնալու մասին: Կախարդական փայտիկն էլ, արդեն մի քանի անգամ նշել են՝ չկա: Մեր կախարդական փայտիկը աշխարհին այլ պրիզմայից նայելու մեր կամքի դրսևորումը կարող է լինել: Նախ՝ պետք է ևս մեկ անգամ հստակեցնենք, որ աշխարհում բարեկամներ ու հավերժ թշնամիներ չկան: Միջազգային քաղաքականությունը, սեփական պետության և երբեմն անհատների շահերի բախման թատերաբեմն է:
Ժամանակն է, որ մեր վրա պատասխանատվություն վերցնենք այս կամ այն միջազգային հարցի քննարկման ժամանակ: Բարդ է, բայց սկսենք փոքրից, եթե զարգացում, ապա միայն այդպես, հակառակ դեպքում հաջորդ զարգացման փուլը կլինի այն պահին, երբ մենք ձեռք կբերենք ինչ-որ նոր զինտեխնիկա ու վերջ...