Ռուս զինվորականները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուրջ 1,5 տոննա մարդասիրական օգնություն են ռուս զինվորականները հասցրել Հալեպ: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Ռիչկով ը: «Հումանիտար օգնությունը հասցվել է խաղաղ բնակիչներին, փախստականներին, մահացած զինվորականների ընտանիքներին»,-ասաց նա: 300 ընտանիքներ ստացել են սննդային փաթեթներ, որում պարունակում էին մսային եւ ձկնային պահածոներ, բրինձ, ալյուր, շաքարավազ, տնտեսական ապրանքներ:
Հալեպին մարդասիրական օգնություն տրամադրումը Ռուսաստանի կողմից շարունակվելու է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



