Գեղամավանում կրակոցներ չեն հնչել. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում կրակոցներ չեն հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել»,- գրել է նա:
Դեպքով նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



