ԻՊ գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են Իրաքի Մոսուլ քաղաքում բոլոր ֆոտոստուդիաները, հայտնում է As Sumaria-ն:
Նինվեի նահանգում հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ ԻՊ ինքնահռչակ մայրաքաղաքում ֆոտոստուդիաների արգելքը սահմանվել է մինչեւ հետագա ծանուցումը: Որոշումը հիմնավորող ոչ մի պատճառ չի ներկայացվել:
Բացի այդ, հայտնի է նաեւ, որ խմբավորման պարագլուխները արգելել են գրոհայիններին լուսանկարներ անել՝ անկախ հանգամանքներից: Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ վերջին ժամանակներս ԻՊ-ը հակասական հրահանգներ է տալիս, որոնք պայմանավորված են ներքին անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ, որի կարիքը կա Իրաքի իշխանությունների կողմից Մոսուլի ազատագրման գործողությունը սկսելու ֆոնին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



