Լավրովն ու Քերրին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկել իրավիճակը Սիրիայում՝ այդ թվում իրավիճակի կարգավորման հնարավորությունները Հալեպի շուրջ, որտեղ հակառակ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին շարունակվում են մարտական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Գերատեսչության ներկայացուցիչները նաեւ շեշտել են, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



