Հունգարիայում միգրանտների հարցով հանրաքվե է անցկացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայում հանրաքվե է մեկնարկել. երկրի բնակիչները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ինչպես վարվել Եվրամիության անդամ պետություններում միգրանտների տեղաբաշխման պարտադիր քվոտաների հարցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ԵՄ ղեկավարության ծրագրի համաձայն՝ կառույցի անդամ պետությունները պետք է 160 հազար մարդու ապաստան տրամադրեն: Եթե ծրագիրն իրականացվի, Հունգարիան պարտավորված կլինի 1294 միգրանտի ընդունել:
Քվեարկությունից առաջ անցկացված սոցհարցումների մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել ծրագրին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, մասնակցությունը պետք է գերազանցի 50%-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



