Արտավազդ Ամիրյան. Ինձ համար նա մի ուրիշ աշխարհ է, իմ երջանկությունն ու իմ կյանքն է. Լուսանկարներ
ԼԱՅՖՎերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Արտավազդ և Մարիամ Ամիրյանների դուստրը՝ փոքրիկ Օվսաննան, օրերս բոլորեց իր 1-ամյակը: Ծնողները փոքրիկի տոնը նշել են տանը՝ հարազատների միջավայրում:
«Ի ուրախություն և՛ մեզ, և՛ Օսիի, մեր կողքին էին նաև Օսիի տատիկն ու պապիկը ինչպես նաև՝ հորեղբայրը (Արմեն Ամիրյանի որդին), ով մեկտեղ դստրիկիս մկրտության կնքահայրն է: Ներկա էր նաև քույրս՝ Սեդան (Արմեն Ամիրյանի դուստրը), իր ամուսնու հետ, ընկերներ ու հարազատներ»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Արտավազդ Ամիրյանը:
Ի դեպ, ծննդյան օրը տեղի է ունեցել նաև հոբելյարի ատամհատիկը, որի ընթացքում 1-ամյա աղջնակը «որոշել» է՝ իրավաբան է դառնալու:
Հայրիկի խոսքով՝ փոքրիկ Օվսաննան Հայաստանում գտնվող հարազատներից միշտ է անակնկալներ ստանում, շնորհավորանքների հարցում էլ ոչ-ոք պասիվ չէ:
Շարունակությունը՝ այստեղ