Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խմբեր է ուղարկել Գյումրի եւ Վանաձոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 2-ին ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում արձանագրվող խախտումներին արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով:
ՀՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի եւ Վանաձոր:
Ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի եւ լրատվամիջոցների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները: Դրանց մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



