Հաիթիում «Մեթյու» փոթորկի մոտենալու պատճառով բնակիչներին տարհանում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաիթիում սկսել են տարհանել այն շրջանների բնակիչներին, որտեղ «Մեթյու» փոթորկի մոտենալու հետ կապված հորդառատ անձրեւներ, ջրհեղեղներ եւ մինչեւ 240 կմ/ժ արագությամբ քամիներ են սպասվում: Այս մասին հաղորդում էBBC-ին:
Վերջին տասնամյակի ընթացքում ամենահզոր փոթորիկը Հաիթիի եւ Ջամայկայի ափերին կհասնի հոկտեմբերի 3-ին: Այս պետությունների բնակիչներն արագորեն անհրաժեշտ իրեր եւ սնունդ են պաշարում:
Տարհանում են նաեւ Կուբայի Գուանտանամո ամերիկյան ռազմածովային բազայի օգնական անձնակազմին. փոթորիկն այստեղ կհասնի երեքշաբթի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



