Վանաձորում կոտրել են լրագրողի տեսանկարահանող սարքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Վանաձորի 30/47 ընտրատեղամասում այսօր` հոկտեմբերի 2-ին, միջադեպ է գրանցվել:
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը NEWS.am-ին պատմեց, որ Հանրապետական կուսակցության վստահված անձի ընտանիքի անդամները կոտրել են լրագրողներից մեկի տեսանկարահանող սարքը:
«Վիճաբանություն տեղի ունեցավ, կինը վրդովվեց, որ այդ աղջիկը նկարում էր: Հետո էդ կնոջ դուստրը եկավ, հեռախոսը վերցրեց, գցեց փողոցում, վազեց»,- նշեց Լիլիթ Ղաբուզյանը:
Նրա տեղեկություններով` լրագրողն աշխատում է «Արարատ Նյուզ» կայքում:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



