Մացերեւիչ. ԱՄՆ-ն պատրաստ է զորքեր տեղակայել Լեհաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն պատրաստ է հնարավորինս արագ սկսել Լեհաստանի տարածքում զորքերի տեղակայման գործընթացը: Լեհաստանի ռադիոյի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է ե՛ւ ծանր բրիգադ, ե՛ւ զինվորների տեղակայել, որոնք կհամագործակցեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների հետ: Մացերեւիչը հիշեցրել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը նախանշված է հաջորդ տարեսկզբին:
Նախարարը խոսել է նաեւ առավել լուրջ սպառնալիքների մասին, որոնց առջեւ կանգնած են Լեհաստանն ու ամբողջ աշխարհը. այդ սպառնալիքների թվում նա մատնանշել է հատկապես իսլամական ծայրահեղականությունը եւ ռուսական ագրեսիան:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



