Ինչո՞ւ չի կարելի կրծել եղունգները. Վնասակար սովորության 9 սարսափելի հետևանքները
ԼԱՅՖEntertrain.1in.am-ը գրում է.
EnterTrain-ը ձեզ ներկայացնում է եղունգները կրծելու սովորության 9 հետևանքներ, որոնք կստիպեն յուրաքանչյուրին վերամտածել այդ հարցի շուրջ:
Եղունգ կրծելու սովորություն
1 Եղունգների տակ գտնվում է բոլոր հնարավոր մանրէների մի ամբողջ կույտ: Հաջորդ անգամ ձեռքը բերանը տանելուց առաջ պատկերացրեք, թե ինչպես է այդ ուրախ եղբայրությունը տեղափոխվում բնակվելու ձեր օրգանիզմում:
2 Մանրէներից և սնկերից բացի եղունգների տակ կարող են լինել ճիճուների ձվեր:
3 Եղունգը կրծելիս կարող եք վնասել ատամի էմալը: Գրանցվել է նաև ծնոտի դուրս ընկնելու դեպք:
4 Եղունգները կրծելով դուք կարող եք վնասել լնդերը և լեզվի լորձաթաղանթը և անմիջապես վարակ անցկացնեք վերքի մեջ: Եղունգների տակ գտնվող ստաֆիլակոկները ջանասիրաբար կաշխատեն բերանում ստոմատիտ առաջացնելու վրա:
5 Տեղեկատվություն կանանց համար. Լաքով պատված եղունգներ կրծելը կրկնակի վտանգավոր է: Եղունգի լաքերի մեծամասնությունը պարունակում է ֆորմալդեգիդ՝ թունավոր նյութ, որով վերամշակում են դիակները: Բռռռռ…