Մալագայում սրճարանում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 տուժած կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանական Մալագա քաղաքում սրճարաններից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյունի արդյունքում 90 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Փրկարարական ծառայության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 50 տուժածի հիվանդանոց են տեղափոխել, մյուսներն ինքնուրույն են դիմել բուժօգնության: 5 տուժածի վիճակը ծանր է:
Պայթյունի մասին հաղորդումը ստացվել է շաբաթ, ժամը 19:00-ի սահմաններում: Այդ պահին սրճարանն ու հարակից տարածքները բազմամարդ են եղել, քանի որ քաղաքում տեղական տոն են նշել: Մալագայի իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



