«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթանակ տոնել «Սթոք Սիթիի» նկատմամբ:
Ժոզե Մոուրինյուի թիմը տիրում էր խաղային նախաձեռնությանը, սակայն ֆուտբոլիստները վրիպել են նպաստավոր դիրքերից: 89-րդ րոպեին Պոգբան կարող էր հաղթական գոլի հեղինակ դառնալ, սակայն ֆրանսիացու գլխով հարվածից հետո գնդակը ետ է մղվել դարպասաձողից:
Հանդիպմանը հայտավորված չէր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով 6-րդ տեղում է:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի» - 1:1
Գոլերը՝ Մարսիալ 69 - Ջո Ալեն 82
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



