Եթովպիայում հրմշտոցի հետևանքով 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթովպիայի մայրաքաղաքում 50 մարդ զոհվել է բողոքի ցույցի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղական ընդդիմության տվյալներին:
Press TV-ի տեղեկատվությամբ` պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Դեբրե-Զեյտ քաղաքում: Այնտեղ կրոնական Irreecha տոնակատարությանը հավաքվել էին մի քանի հազար մարդ:
Ականատեսների վկայությամբ`հավաքվածները սկսել են բղավել հակակառավարական կարգախոսներ, երբ գործին միջամտել է ոստիկանությունը: Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և սկսել են օդ կրակել: Դրա հետևանքով ամբախում առաջացել է խուճապ: Զոհերի քանակի մասին պաշտոնապես դեռևս չի հաղորդվել: Տեղի իշխանությունները հայտարարել են մի քանի զոհերի և վիրավորների մասին:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



