Տալի հուշամրցաշար. Արոնյանի առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏՏալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 33-րդ քայլում:
Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել), ռուսաստանցի Յան Նեպոմնիաշչին պարտության է մատնել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, Պետեր Սվիդլերն ուժեղ էր չինացի Չաո Լիից, իսկ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) պարտիայում գրանցվել է խաղաղ ելք:
Արոնյանը վաստակել է 3.5 միավոր և Կրամնիկի ու Անանդի հետ բաժանում է 3-ից 5-րդ տեղերը, Գիրին 4 միավորով նահանջել է երկրորդ տեղ, իսկ մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորել է Յան Նեպոմնիաշչին:
Հոկտեմբերի 4-ին Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Շաքրիյար Մամեդյարովը:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



