Կանայք մուրաբա են պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասները հաշվում. դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը գնդակոծվել են. Ն. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ այցելել է հակառակորդի կողմից գնդակոծվող սահմանապահ գյուղեր, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել:
«Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր և Ներքին Ծաղկավան:
Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:
Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կոմպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:
Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը:
Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարևելու:
Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են:
Գնում ենք Սարիգյուղ, Վազաշեն, Սևքար»:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



