Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ են հուշում աստղերը. հոկտեմբերի 3-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի՝ խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք:

Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրանց հաշվարկներում չեն սխալվի: Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:

Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն:

Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրենք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել՝ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավայկանին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը:

Օրվա երկրորդ կեսը կդասավորվի համեմատաբար հաջող, իսկ նշանի առանձին ներկայացուցիչների համար այն նույնիսկ կարող է լինել խոստումնալից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ, ձեզ վրա կզգաք ուշադրության նշաններ: Երեկոն ընտանիքի անդամների հետ շփվելու համար բարենպաստ է, կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել:

 

Խեցգետին: Օրվա սկիզբը ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձաբձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր էեն կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:

Առյուծ: Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես, եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Օրվա երկրորդ կեսին դուք հատկապես գրավիչ կլինեք: Դժվա թե որևէ մեկի մեջ ցանկություն առաջանա դիմադրել ձեր հմայքին: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև վերջին շրջանում ձեզ և ձեր մտերիմներին դառնություն պատճառոած կոնֆլիկտները հարթելու համար:

Կույս: Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն:

Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:

Կշեռք: Պետք է կարևոր որոշում կայացնեք, բայց դա անել՝ այնքան էլ հեշտ չէ: Դուք չեք կարողանում մինչև վերջ հասկանալ իրավիճակը, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչու են շրջապատի մարդիկ իրենց պահում այդ և ոչ՝ մեկ այլ կերպ: Պետք է պահպանել սառնասրտություն և հանգստություն: Դա կհաջողվի այն Կշեռքներին, ովքեր չեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը:

Ֆինանսական վիճակը նույնպես խնդրահարույց է, կպարզվի, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները և շատ եք ծախսել՝ ձեռք բերելով իրեր, որոնց անհրաժեշտությունը չի եղել: Պարտք վերցնելը ցանկալի չէ, ավելի լավ է՝ կրճատեք ծախսերը: Ամեն դեպքում՝ այս կարգի խնդիրները ժամանակավոր բնույթի են, և շուտով ամեն ինչ կհարթվի:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված: Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում և խոշոր:

Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կլինեն: Ամենաանցանկալին սխալ որոշում կայացնելն է: Մեկ այդպիսի որոշումը մի ամբողջ շարք լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ուստի մի շտապեք, մի կողմնորոշվեք ուրիշի կարծիքով, առավելագույնս ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է: Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը:

Օրվա երկրորդ կեսին զգացնել կտան բացասական միտումները, ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք դուք: Հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, կա վեճի վտանգ, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:

Այծեղջյուր: Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա սկսեք դրանք իրականացնել օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ձեր աշխատանքը արդյունավետ է, դուք ընդունում եք ճիշտ որոշումներ, արագ կռահում եք, թե որ մարտավարությունն է տվյալ պահին ամենաէֆեկտիվը, իսկ որը՝ ոչ այնքան: Ընդ որում, եթե ձեզ հարկ լինի որևէ օգնություն, դուք այն կստանաք շատ արագ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր տարաձայնություններ, որոնց պատճառով կդժվարանա ընտրված ժամկետում նպատակակետին հասնելը: Նշանակված հանդիպումները կարող են հետաձգվել, մարդիկ, որոնց խոսքին դուք միշտ վստահել եք, կարող են հրաժարվել իրենց խոստումներից: Դրանից շատ Այծեղջյուրներ կունենան այն տպավորությունը, որ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրել ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Ցավոք դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար նվազում է և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհանդիպեն դժվարությունների, որոնք ծագել են մտերիմ մարդկանց սխալի հետևանքով: Ճամփորդելը և ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը ցանկալի չէ:

Ձկներ: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր: Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ:

Կենսասիրության մակարդակի նվազումը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության: Հնարավոր են գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Խորհուրդ է տրվում զբոսնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին «Ռեալն» էլ դուրս եկավ Սուպերլիգայից, նախագիծը փակվեց Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա Հայաստանը ցավակցություն է հայտնել 2017 թ․-ից ի վեր այս տարվա հունվարին առաջին անգամ գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում՝ 1 սմ-ով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի Պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ կամրջի տակ առաջացած «մինի լճակը» մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՀայտնի յութուբ բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլը Արման Ծառուկյանի հետ Հայաստանում է Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP համաձայնագրի նախագծի հետ կապված իր դիտարկումները ATP-500․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալիձորից Տաթեւ տանող ոլորաններում խցանում է «Այս դառը, բայց գեղեցիկ նկարահանումների ժամանակ ես 3 ամսական հղի էի». Լիլիթ Սարգսյանը կիսվել է բեքսթեյջ կադրերով Զելենսկին թույլատրել է 60 տարեկանից բարձր ուկրաինացիներին ծառայել Ուկրաինայի զինված ուժերում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ Նեթանյահուն մտադիր է Թրամփին համոզել, որ Իրանը սպառնալիք է Մերձավոր Արևելքի համար. Al-Monitor Քննարկվում է Իջևանով անցնող երկաթուղու վերանորոգման հարցը. Փաշինյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում 96 մարդու մոտ ախտորոշվել է սուր աղիքային վարակTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով առաջարկվող տարբերակներից մեկը Շնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանԱդրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումները դարձել են կանոնավոր․ Սերգեյ Պավլով Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ․ Աշոտյան «Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանԴաժան ծեծի ենթարկված 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխուղեղի ցնցմամբ և ակնակապճի վնասվածքով Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներ ԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը