Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսօր Արմեն Ջիգարխանյանի 81-ամյակն է. սրտակեր դերասանի կյանքի կանայք

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Խարիզմատիկ, հաջողակ ու սիրված. Խորհրդային շրջանի ամենատաղանդավոր դերասաններից մեկը համարվող Արմեն Ջիգարխանյանի կյանքում կանանց պակաս չի զգացվել։ Ո՞վ չի երազում իր կողքին նման հատկանիշներով տղամարդու տեսնել։ Երազանքը երազանք, իսկ իրականությունն այն է, որ բազում կանայք մինչեւ օրս էլ Ջիգարխանյանին իդեալական տղամարդու խորհրդանիշ են համարում։ Ջիգարխանյանն էլ, գտնում է, որ սերը տարիք չի հարցնում եւ անգամ 81 տարեկանում սիրավեպ է սկսել 37-ամյա կնոջ հետ։

1

Wnews.am-ը ներկայացնում է հայ սրտակեր դերասանի կյանքի կանանց։

Ինչպես միլիոնավոր մարդկանց, այնպես էլ Արմեն Ջիգարխանյանի կյանքը միշտ չէ հարթ եղել։ Նրա առաջին կինը Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալլա Վանովսկայան էր: Ջիգարխանյանն իսկապես մեծ կիրք էր տածում առաջին կնոջ հանդեպ։

2

1964 թ. ծնվեց նրանց դուստր Ելենան, ում անունը կնքեցին Ջիգարխանյանի մոր պատվին։ Ալլա Վանովսկայան Ջիգարխանյանին խելագարի պես խանդում էր։ Կասկածի տակ էին ընկնում նրան ծանոթ բոլոր կանայք։ Վանովսկայայի խանդը խորացավ հոգեկան հիվանդության ֆոնին, իսկ դերասանը վախենում էր իրենց դստեր համար։ Մի օր նա պարզապես վերցրեց երեխային եւ կնոջից ընդմիշտ հեռացավ։ Կինն ինքնասպան եղավ։3

Երկար տարիներ Ջիգարխանյանը գաղտնի էր պահում իր առաջին ամուսնության մասին ճշմարտությունը։ 1987 թ. դերասանի կյանքում եւս մեկ դժբախտություն պատահեց. ավտոմեքենայում խեղդամահ եղավ նրա 23-ամյա դուստրը։4

Արմեն Ջիգարխանյանի երկրորդ կինը Տատյանա Վլասովան էր, ում հետ նա ամուսնացավ առաջին կնոջից բաժանվելուց անմիջապես հետո։

Ջիգարխանյանը խոստովանում է, որ իրենց ամուսնությունն այնքան անսպասելի եւ արագ է ստացվել, որ չեն հասցրել անգամ ամուսնության մատանի գնել, ուստի Արմենը կնոջ մատին դրել է իր տատիկից ժառանգած ամուսնական մատանին։ Ամուսնության սկզբնական շրջանում, չունենալով իրենց տունը, Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանան տեղավորվել էին թատրոնի նկուղում: Նրանք իրենց հարսանիքին կանչեցին միայն 2 վկայի: Բոլորը կարծում էին, որ այս ամուսնությունը երկար չի տևի, սակայն սխալվում էին։

5 6

1999 թ. Արմեն Բորիսովիչը ԱՄՆ-ի գրին քարտ է ստանում եւ կնոջ հետ տարվա մեջ մի քանի ամիս անցկացնում Միացյալ Նահանգներում, որտեղ ունի յոթ սենյականոց առանձնատուն, որը նվեր է երկրպագուներից մեկից։

Տատյանան առաջին ամուսնությունից որդի ուներ՝ Ստյոպան, ով մեծացել է Ջիգարխանյանի դստեր՝ Լենայի հետ։ Ջիգարխանյանը որդեգրել է Ստյոպային եւ մեծացրել հարազատ որդու պես։7

Որոշ ժամանակ անց դերասանի կինը բնակություն է հաստատում ԱՄՆ-ում, որտեղ Դալլասի համալսարանում ռուսերեն էր դասավանդում, իսկ Արմեն Ջիգարխանյանի կյանքը մեծ մասամբ ընթանում էր Ռուսաստանում։

Ամուսնությունը տեւեց 40 տարի, որից 6 տարին զույգը գրեթե չէր շփվում։

2009 թ., երբ Արմեն Ջիգարխանյանը ստացավ երկորդ միկրոինսուլտը, նրա կողքին հայտնվեց Վիտալինա անունով մի կին, ով նախկին դաշնակահարուհի էր: Վիտալինան Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական բաժնի պատասխանատուն էր: Ջիգարխանյանի կողքին նրա հայտնվելը սկանդալ առաջացրեց թատրոնում, բոլորը մեղադրում էին նրան Արմեն Բորիսովիչի վրա ունեցած վատ ազդեցության համար: Ոմանք անգամ հեռացան թատրոնից՝ պահանջելով Տատյանայի վերադարձը:

Նախորդ տարի, երբ լրացավ Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակը, նա վերջնականապես բաժանվեց ԱՄՆ-ում գտնվող Տատյանայից եւ կյանքի նոր փուլ մտավ 36-ամյա Վիտալինա Ցիմբալկուկ-Ռոմանովսկայի հետ։

2603107 09.04.2015 Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А. Джигарханяна Армен Джигарханян с супругой на выставке "Бескомпромиссная жажда красоты" художника Никаса Сафронова в Москве. Екатерина Чеснокова/РИА Новости

Ջիգարխանյանի երիտասարդ սերը խոստովանում է, որ Արմենը դեռ մանկուց իր կուռքն է եղել։ «Ես նրան սիրահարվեցի, երբ 16 տարեկան էի։ Ամեն ինչ սկսեց նամակից։ Ես պարզապես Արմեն Բորիսիչին նամակ գրեցի, որը նրան փոխանցեցին եւ նա կարդաց։ Երեւի դերասանին նամակն այնքան անկեղծ թվաց, որ նա համաձայնեց հանդիպել ինձ։ Մենք միասին թեյեցինք, շփվեցինք, նա ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Այդ ժամանակ ես իհարկե չէի մտածում, որ մենք միասին կլինենք։ Ավելի ուշ, 2000-ականների սկզբին մենք սկսեցինք հանդիպել։ Սկզբում տեսնվում էինք Կիեւում։

Երբ Հունաստան էի մեկնել, Ջիգարխանյանի հարցազրույցի շնորհիվ տեղյակ էի, որ նրա ամենասիրած կերպարը Սոկրատն է, ուստի այնտեղից Արմենի համար Սոկրատի արձանը գնեցի։ Երբ Մոսկվա եկա, հանդիպեցի նրան եւ նվիրեցի արձանը։Երբ Արմենը հիվանդ էր, ամեն օր նրա մոտ հիվանդանոց էի գնում։ Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,- պատմում է Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհին։

Նրա խոսքով, իրեն շատ կանայք են նախաձնում եւ նա հասկանում է բոլոր այդ կանանց։

«Ինձ չի կաշկանդում Արմեն Ջիգարխանյանի տարիքը։ Ինչ տարբերություն, թե նա քանի տարեկան է նա, չէ՞ որ նա Ջիգարխանյանն է։ Ինձ թվում է Արմեն Բորիսիչը երեւույթ է, տղամարդ՝ առանց տարիքի։ Նա ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես, լավ ֆորմայի մեջ է»,- ասում է Վիտալինան։8

Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցել