Լիբիայում հոլանդացի ֆոտոլրագրող Է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբիայի Սիրտ քաղաքում զոհվել Է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված Է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում Է լրագրողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրագրողի զոհվելու ստույգ հանգամանքները դեռեւս հայտնի չեն, բայց ենթադրվում Է, որ նա սպանվել Է «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից:
Սիրտը Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն Է, որն ԻՊ-ի առավել կարեւոր հենակետերից մեկն Է համարվում Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս:
Նիդեռլանդների ԱԳ նախագահությունը դեռեւս չի մեկնաբանել լրագրողի զոհվելը: Լիբիայում Հոլանդիայի դեսպան Էրիկ Ստրատինգը «Թվիթեր»-ում գրել Է. «Հանգչիր խաղաղությամբ: Սիրտից, Լիբիայից եւ այլ վայրերից քո արած լուսանկարները կապրեն հավերժ»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



