Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանրապետական կուսակցությունը ստացել է 14 հազար 889 քվե: Առավել շատ հավաքած ձայների քանակով ՀՀԿ-ին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ստանալով 10 հազար 899 ձայն, այնուհետև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 5 հազար 286 ձայնով: 2 հազար 872 ձայն էլ ստացել է ԲՀԿ-ն:
Ընտրելու իրավունք է ունեցել 96 հազար 561 մարդ, քվեարկությանը մասնակցել է 41 հազար 278 քաղաքացի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



