Վախճանվել է նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նեւիլ Մարրիները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ92 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նեւիլ Մարրիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սըր Նեւիլն աշխարհի առաջատար կամերային նվագախմբերից մեկի՝ «Սուրբ Մարտինի ակադեմիայի» հիմնադիրն Էր:
Նվագախումբն իր անվանումն ստացել Է ի պատիվ Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող եկեղեցու, որի ավագ քահանան երաժիշտներին թույլատրել Է անվճար փորձեր անել տաճարում: Այստեղ Էլ կայացել Է նվագախմբի առաջին պաշտոնական համերգը:
Հենց այս նվագախմբի հետ Է գրվել հռչակավոր դարձած եւ «Օսկար»-ի արժանացած Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմի երաժշտությունը: Այդ ձայնագրությունը դարձել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող դասական երաժշտական ստեղծագործություններից մեկը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



