Պատանի շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատարների շարքում են
ՍՊՈՐՏՌուսաստանյան Խանտի-Մանսիյսկ քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից տղաների պայքարում մինչև 14 տարեկան շախմատիստների շարքում 7 միավորով 4-րդ տեղում է Արթուր Դավթյանը:
Տղաների մինչև 16 տարեկանների պայքարում առաջատարը 8,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է: Իսկ մինչև 18 տարեկանների պայքարում՝ Մանուել Պետրոսյանը առաջատարի հետ ունի նույնքան՝ 8 միավոր:
Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



