Թուրքիայի մի շարք քաղաքներում փախստականներն ավելի շատ են, քան տեղացիները. Դավութօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի փախստականների թիվը Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում գերազանցել է տեղի բնակչության թվին, հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
«Մեր դռները միշտ բաց են փախստականների համար։ Այսօր Թուրքիայում է գտնվում մոտ 1.7 մլն փախստական Սիրիայից և մոտ 200.000-ը՝ Իրաքից։ Որոշ սահմանամերձ քաղաքներում փախստականների թիվն արդեն գերազանցել է տեղի բնակչության թվին, օրինակ՝ Քիլիսում այսօր բնակչության 54%-ը սիրիացիներ են»,- ասել է Դավութօղլուն։
Նա նշել է, որ չնայած նման իրավիճակին՝ Թուրքիայում չկան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ փախստականների, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես հպարտ եմ, որ այնպիսի երկրի վարչապետն եմ, որն ընդունում է փախստականներին»,- ասել է Դավութօղլուն։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



