Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններն առկախված են. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս Է հայտնել, որ կհաջողվի պարզության հասնել սիրիական ընդդիմության նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարը հայտարարել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Սիրիայի հարցում ամերիկացի գործընկերների հայտարարություններն ու գործողությունները բնութագրվում են հայտնի հակասականությամբ,-նշել Է նա:-Ցանկալի կլիներ վերջ դնել ամեն տեսակ երկիմաստություններին»: Լավրովի խոսքով՝ Սիրիայի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածություններն «առկախված վիճակում են հայտնվել» Վաշինգտոնի ոչ հստակ դիրքորոշման պատճառով: «Հուսով եմ, որ այդ պարզությունը կմտցվի»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



