Դեսպան. Պուտինն ու Էրդողանը մինչեւ տարեվերջ կարող են կրկին հանդիպել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչեւ տարեվերջ, հավանաբար, եւս մեկ անգամ կհանդիպեն:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում:
Կրեմլի մամուլի ծառայությունն առայժմ չի հաղորդել, որ նման հանդիպում է նախապատրաստվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի սկզբին, Թուրքիայում: Նրա խոսքով՝ Կրեմլում չեն բացառում Ստամբուլ Պուտինի այցի հնարավորությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



