Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի եկող տարվա խիստ կրճատված բյուջեն գաղտնի է պահվում հանրությունից. «Ազադլըգ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կառավարությունը երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին անցկացված նիստում քննարկել է 2016 թվականի պետբյուջեի, ընթացիկ բյուջեի կատարողականի, բյուջեով ֆինանսավորվող նախագծերի, հաջորդ երեք տարիների համար հավանական բյուջեի ցուցանիշների, ինչպես նաեւ 2016 թվականի եւ հաջորդ երեք տարիներին տնտեսական եւ սոցիալական զարգացման հայեցակարգի ու կանխատեսումների ցուցանիշների հետ կապված հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նիստում ընդունված եկող տարվա բյուջեի չափի վերաբերյալ հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել, ինչն ադրբեջանական հանրության մեջ տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

Ադրբեջանցի տնտեսագետ Մահամադ Թալըբլըն թերթի հետ զրույցում հարցի առնչությամբ ասել է, որ կառավարությունը հանրությունից եկող տարվա բյուջեի չափը գաղտնի է պահում դրա «պարամատրերն անորոշ լինելու, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված' չցանկանալով ընդդիմության համար տարբեր շահարկումների առիթ դարձնել»:

Տնտեսական հարցերով փորձագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով' Ալիեւի նախագահությամբ կառավարության նիստում քննարկումներն ամբողջությամբ գաղտնի են անցկացվել, քանի որ իր հայրենի կառավարությունը «հիվանդ ապագայի մասին հստակ կարծիք չի կարողանում հայտնել»:

«Կասկած չկա, որ նիստում խոսք է գնացել եկող տարվա պետբյուջեյում սոցիալական ծախսերը կրճատելու մասին: Այսինքն, մեր կառավարությունը ելքը տեսնում է քաղաքացու գրպանը մտնելու մեջ: Այդ պատճառով էլ իրենց որոշումները մինչեւ ընտրություններ գաղտնի են պահում», -ասել է նա' նշելով, որ իշխող վերնախավն «այնպիսի վիճակի է հասցրել երկիրը, որ ապագա բյուջեի հետ կապված ողջամիտ հայտարարություն անել չի կարողանում»:

Անդրադառնալով թեմային' virtualaz.org կայքը հավանական է համարել, որ Ադրբեջանի կառավարությունը եկող տարվա բյուջեի ձեւավորման մեջ նավթի գինը կարող է հաշվարկել մեկ բարելի դիմաց 50-55 դոլար չափով, եւ ենթադրել, որ հենց այդ պատճառով է, որ բյուջեի հետ կապված քննարկումները գաղտնի են պահվել հանրությունից:

«Նավթի գինը բյուջեում 50-55 դոլար հաշվարկելը նշանակում է, որ բյուջեի եկամուտների եւ ծախսերի բաժիններում լուրջ նվազում է լինելու: Իսկ դա խորհրդարանական ընտրությունների շեմին կարող է տարբեր շահարկումների պատճառ դառնալ: Ենթադրվում է, որ եկող տարվա պետբյուջեում շինարարությանը հատկացվող ֆինանսական միջոցներին զուգահեռ լուրջ կրճատումներ կարվեն նաեւ սոցիալական ուղղվածության նախագծերում», -նշել է կայքը' իր կանխատեսումը հիմնավորելով այն բանով, որ 2016 թվականի պետբյուջում Ռուսաստանի Դաշնությունը նավթի գինը հաշվարկել է մեկ բարելի դիմաց 50 դոլար չափով:

ԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումը