Ամերիկյան լրագրողը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան լրագրող Ջեյսոն Ռեզայանը դատական հայց է ներկայացրել Իրանի կառավարության դեմ: Նա 18 ամիս իրանական բանտում է անցկացրել լրտեսության մեղադրանքով եւ հայտնվել այն 4 ամերիկացիների թվում, որոնց Իրանն այս տարվա հունվարին վերադարձրել է ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ռեզայանն ու նրա ընտանիքն Իրանի կառավարությունից վնասի փոխհատուցում են պահանջում: ԱՄՆ դաշնային դատարան ներկայացրած հայցում լրագրողը պնդում է, որ դաժան կտտանքների եւ բռնության է ենթարկվել բանտարկության ժամանակ:
Նշվում է, որ Ռեզայանին կանխամտածված են ձերբակալել՝ հետագայում ամերիկյան կառավարությունից որոշակի զիջումներ կորզելու նպատակով: Իրանում առաջադրված բոլոր մեղադրանքները լրագրողը հերքում է՝ դրանք «լկտի սուտ» կոչելով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



