Մահվան ելքով վրաերթ Սիսիանում. ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում այսօր ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AՏ 511 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկածին, սակայն տեսնելով, որ նա մահացել է՝ վարորդն ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ մեղայականով ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



