Նյու Յորքի դատախազը Թրամփի հիմնադրամին պարտավորեցրել է դադարեցնել հանգանակությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի հիմնադրամին պարտավորեցրել է դադարեցնել հանգանակությունները Նյու Յորքի նահանգում, քանի որ այն հարկ եղած կարգով չի գրանցված: Այս մասին գրում է Politico-ն:
Հիմնադրամը քաղաքական մեծ գլխացավանք է դարձել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա 250 հազար դոլար է նվիրաբերել Ֆլորիդայում քաղաքական մի խմբի, բացի այդ, միջոցներ են ծախսվել տարօրինակ իրերի համար, օրինակ՝ Թրամփի դիմանկարների:
Դատախազի ծանուցման մեջ նշված է, որ հիմնադրամը 15 օր ժամանակ ունի՝ նահանգի օրենքներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



