Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է աոողջապահության զարգացման բանալին՝ ըստ «Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» տարեկան 3-րդ գիտաժողովը:Այն նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Գիտաժողովի ընթացքում ամփոփվեցին մեր անկախ պետության առողջապահական համակարգի ձեռքբերումներն ու մատնանշվեցին բացթողումները:

Նկատենք, որ ելույթները և զեկույցները մեծ հետաքրքրություն առաջացրեցին, զեկուցողներին ուղղվում էին բավական սուր հարցեր: Առանձին անդրադարձ եղավ մի քանի ոլորտների՝ առողջապահության կազմակերպում, ուռուցքաբանական հիվանդություններ, մանկաբարձություն և գինեկոլոգիա, պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն, ստոմատոլոգիա և դիմածնոտային վիրաբուժություն, լաբորատոր և ճառագայթային ախտորոշում, ներքին օրգանների հիվանդություններ:

Խոսվեց ուռուցքային հիվանդությունների ժամանակ միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների, օնկոգինեկոլոգիայում լապորոսկոպիկ վիրահատությունների խնդրի, կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի բուժման հնարավորությունների մասին: Գիտաժողովի շրջանակներում անցկացվեց նաև երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի ներկայացման մրցույթ «Ես եմ անկախության սերունդը» խորագրով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ միջոցառումն ունի կրթական նպատակ: Այն, ըստ Գրիգորյանի, վեր է հանում բժշկության արդի խնդիրերը: «Մենք տրամադրում ենք համապատասխան հարթակ, որտեղ մասնագետները կարողանում են ներկայացնել սեփական առաջարկները և լուծում տալ հարցերին, որոնք առնչվում են առօրյա բժշկությանը»,- նշեց պարոն Գրիգորյանը՝ հավելելով, որ զարգացման բանալին պետական համակարգի և հասարակական հատվածի համագործակցության մեջ է:

Մեր զրուցակիցը ողջունեց գիտաժողովին երիտասարդների ակտիվ մասնակցությունը: «Մենք նույնպես ժամանակին, երբ ավելի երիտասարդ էինք, մասնակցում էինք նման գիտաժողովների: Պետք է կարողանանք սերմանել ապացուցողական բժշկության հիմունքները նոր սերնդի մեջ»,-իր խոսքը եզրափակեց բժիշկը:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովը կայացել է «Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի», «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի», «Ուռուցքաբանների հայկական ասոցիացիայի», «Գինեկոլոգների հայկական ասոցիացիայի», «Օնկոհոգեբանների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ:

Բոլոր մասնակիցներին տրվել են վկայականներ:

Լևոն Փանոսյան

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»