Մալայզիայում զինվորականների փոխադրող ուղղաթիռն ընկել Է դպրոցի կտուրի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայում Sikorsky S-6 ուղղաթիռը, որում գտնվում Էր 14 զինվորական, հոկտեմբերի 4-ին ընկել Է երկրի արեւելքի Տավաու քաղաքի դպրոցներից մեկի կտուրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Օդանավում գտնվողներից միայն օդաչուն Է աննշան վնասվածքներ ստացել, մինչդեռ վիրավորվել են յոթ աշակերտներ ու եւս մեկ տղամարդ, որոնց հիվանդանոց են հասցրել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, ասել Է Տավաուի ոստիկանապետի օգնական Ֆադիլ Մարկուսը:
Նշվում Է, որ ուղղաթիռը ներքին չվերթ Էր կատարում Սաբահ նահանգում, երբ օդաչուն կորցրել Է մեքենայի կառավարումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



