Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես փողի հետևից չեմ վազում. Ելենա Վարդանյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն այսօր զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է մեծամասամբ իր վառ, սեքսուալ ու համարձակ կերպարներով:

Վերջին շրջանում դերասանուհին հեռուստադիտողին էր ներկայանում «Դոմիո» սիթքոմում, ուր մարմնավորում էր հերոսներից մեկի՝ Նորիկի տնօրենի դերը, սակայն սիթքոմի նոր եթերաշրջանում Ելենային հեռուստադիտողն այլեւս չի տեսնի.

«Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ, իսկապես գերագույն հաճույք եմ ստացել, բոլորն էլ շատ խելացի էին, տաղանդավոր ու ամեանակարեւորը՝ պոզիտիվ: Ցավոք, իմ կերպարի գիծն այս սիթքոմում մոտեցավ իր ավարտին, հերոսուհիս այլեւս անելիք չունի այստեղ, քանի որ նոր եթերաշրջանում նոր ու շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել: Այնպես որ, այսուհետ ես էլ հեռուստադիտողի նման հեռուստացույցով կհետեւեմ իմ սիրելի սիթքոմի զարգացումներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Ելենան:

Հարցին, թե դերասանուհին այլ նախագծերից առաջարկներ չունի՞ արդյոք, պատասխանեց.

«Այս պահին հարմար առաջարկ չկա: Իհարկե, վերջերս եղան մի քանիսը, սակայն դրանք այնքան էլ ինձ չհետաքրքրեցին ու որոշեցի մինչ ինձ համար հարմար առաջարկ ստանալը, որոշակի ընդմիջում հայտարարեմ ինքս ինձ համար եւ ողջ ուժերս կենտրոնացնեմ իմ հարազատ թատրոնի վրա»:

Մեր հարցին, թե առաջարկ ստանալիս այն ընդունելու հարցում Ելենա Վարդանյանն ամենաշատն ի՞նչն է կարեւորում, եւ այս պարագայում ի՞նչ դեր ունի ֆինանսական կողմը, դերասանուհին նշեց.

«Ես փողի հետեւից չեմ վազում, ինձ համար կարեւոր է նախագծի որակը՝ ռեժիսորը, դերասանական կազմն ու տվյալ արտադրանքի գաղափարը: Իհարկե, քիչ կարեւոր չէ նաեւ ֆինանսական կողմը, բայց այսքան ժամանակ այդ առումով ես խնդիրներ չեմ ունեցել՝ մշտապես թե ինձ, թե առաջարկող կողմին գոհացրել է մեր համագործակցությունը: Ես երբեք փողի համար չեմ համաձայնի խաղալ մի նախագծում, որն ինձ դուր չի գա, ու նաեւ չեմ հրաժարվի լավ նախագծից, եթե այնտեղ քիչ են վարձատրում»:

Գրեթե միշտ հումորային նախագծերում ներկայացած դերասանուհին առաջարկների դեպքում չի հրաժարվի դրամատիկ դերերից.

«Այո, այնպես է ստացվել, որ մեծամասամբ հումորային նախագծերում եմ հանդես եկել. շատ եմ սիրում այդ բնագավառը, անգամ կարծում եմ, որ հումորային կերպար կերտելը  շատ ավելի դժվար է, քան դրամատիկ հերոս խաղալ: Այնուամենայնիվ, ես դերասանուհի եմ ու ինձ հաճելի կլինի այլ ժանրերում եւս ներկայանալ: Ամեն ինչ կախված է նախագծից ու գաղափարներից»,- նշեց նա:

Անդրադառնալով թատերական գործունեությանը՝ Ելենան նկատեց, որ այս շրջանում զբաղված է իր ամենասիրելի ներկայացումներով.

«Ես անասելի շատ եմ սիրում երեխաների համար աշխատել, մեծ սիրով եմ խաղում մանկական ներկայացումներում: Այս պահին զբաղված եմ հենց մանկական ներկայացմամբ, բեմադրում ենք «Բրեմենյան երաժիշտները», ուր խուլիգանի կերպարով եմ ներկայանում: Ներկայացումը կլինի հոկտեմբերի 9-ին, հուսամ՝ մեր փոքրիկ հանդիսատեսին դուր կգա»,- հավելեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու