Ուրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւրուգվայի պետական համալսարանում հայագիտական ամբիոն կբացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՊՀ պաշտոնական կայքը, Մայր բուհն ու Ուրուգվայի համալսարանը համագործակցության պայմանագիր են կնքել:
Ուրուգվայի համալսարանի ռեկտոր, հայազգի պրոֆեսոր Ռոբերտո Մարկարյանի խոսքով` վերջերս հայ-ուրուգվայական հարաբերությունները բավականին ակտիվացել են, ինչը շատ ողջունելի է: «Շատ տպավորված եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդներից և ցանկանում եմ դրանք կիրառել նաև Ուրուգվայում»,-հավելեց նա:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ Ռոբերտո Մարկարյանին հակիրճ ներկայացրել է ԵՊՀ հիմնադրման պատմությունը, անդրադարձել գիտակրթական գործունեությանը, միջազգային համագործակցությանը, ինչպես նաև զարգացման հեռանկարներին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



