Բեռլինը ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի հանդիպում է կազմակերպում Սիրիայի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին Բեռլինում կքննարկեն Սիրիայի իրադրությունը: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել Է ԳՖՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ նշել Է Tagesspiegel հրատարակությունը, հանդիպումը պետք Է տեղի ունենա հինգ երկրների ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների մակարդակով:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ակնկալում են, որ «կվինտետը» կզբաղվի սիրիական հակամարտության քաղաքական լուծման որոնումներով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը որոշեց Ռուսաստանի հետ դադարեցնել բանակցությունները Սիրիայում զինադադարի հաստատման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



