Քիմ Քարդաշյանը անընդհատ լացում է ու չի ուզում մենակ մնալ. Քանյեն հետաձգել է իր բոլոր համերգները
ՖՈՏՈNEWS.am STYLE -ը գրում է.
Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում իր բնակարանում է՝ քույրերի, մոր, ընկերների ու ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։ Փարիզում Քիմի հետտեղի ունեցածից հետո Քանյեն հետաձգել է իր բոլոր համերգները ԱՄՆ-ում։
39-ամյա ռեփերը պետք է ելույթ ունենար Ֆիլադելֆիայում ու Դեթրոյթում, սակայն բոլոր ելույթները հետաձգել է մինչեւ դեկտեմբեր։
Page Six -ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը դեռ ցնցված է տեղի ունեցածից։
«Նա անընդհատ լացում է ու չի ուզում, որ իրեն մենակ թողնեն։ Քանյեն ուզում է ամեն գնով գտնել հանցագործներին ու մտադիր է այդ նպատակով լավագույն դետեկտիվներին վարձակալել։ Հիմա նա Քիմից ոչ մի քայլ չի հեռանում։ Քանյեն ուժեղացրել է ամբողջ ընտանիքի անվտանգության պահպանումը ու հիմա նրանց կրկնակի շատ թիկնապահներ են շրջապատում։ Նա հասկանում է, որ իր ընտանիքը չարագործների թիրախում է։ Եվ մտադիր է պաշտպանել ընտանիքը»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։