Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուրախ եմ, որ տղաս մանկուց կհասկանա տնային կենդանիների կարեւորությունը. Սոնա Շահգելդյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 4-ը աշխարհը նշում է որպես «Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր»: Այս օրը ստեղծված է Երկիր մոլորակի մնացած «բնակիչների» խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով:

Life.panorama.am-ը օրվա թեմայի շրջանակում զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով հայտնի է որպես անտուն շների ու կատուների մեծ պաշտպան, նա դեռ մանկուց խնամում է իր բակի բոլոր անտուն կենդանիներին, ավելին՝ իր խոսքով շատերի համար անգամ «ընտանիք» է գտել.

«Ես դեռ մանկուց աննկարագրելի շատ եմ սիրում կենդանիների, նրանք ինձ համար բարի, անօգնական ու շատ հավատարիմ էակներ են, որոնք երբեմն շատ ավելի նվիրված են լինում մարդուն, քան հենց մարդը: Մեծ ցավ եմ ապրում, երբ մարդիկ կարող են անտարբեր լինել անտուն կենդանիների նկատմամբ, էլ չասեմ հարվածել նրանց կամ վատ վերաբերվել: Ինքս դեռ մանկուց մեծ հոգատարությամբ խնամում եմ մեր բակի բոլոր անտուն փիսիկներին ու շներին ու ոչ միայն մեր բակի, կարող եմ անցնել անծանոթ փողոցով, տեսնել մի կատվի կամ շան, ու անմիջապես մոտակա խանութից երշիկ կամ միս գնալ եւ կերակրել նրանց: Միայն մտածելը, որ նրանք օրերով սոված են լինում, արդեն սարսափելի է, չէ որ նրանք էլ Աստծո ստեղծածներն են ու իրավունք ունեն ապրելու: Ի դեպ՝ անտուն շներից մի քանիսի համար անգամ ընտանիք եմ գտել, բացի այս փորձում եմ անտուն կենդանիներին սատարող կազմակերպություններին ու անհատներին եւս իմ օգնությունը առաջարկել թե դրամական, թե սնունդի տեսքով»,- նշեց Սոնան եւ հորդորեց, որ մարդիկ անտարբեր չլինեն ու փորձեն թեկուզ մի փոքր օգնություն ցուցաբերեն անտուն կենդանիներին.

«Ցավոք, բայց մեր երկրում համեմատաբար ավելի քիչ են մարդիկ ուշադրություն դարձնում կենդանիներին, կցանկանամ, որ այս կարեւոր խնդիրը շատերի ուշադրությունը շեղի: Մարդիկ կարող են չսիրել, երբ տանը կենդանի կա, բայց անտարբեր լինելը շատ վատ է, կարելի է թեկուզ կերակրել փողողցներում ապրող սոված կենդանիներին»,- ընդգծեց նա:

Ի դեպ՝ Սոնա Շահգելդյանի տանը շուն ու թութակ է բնակվում.

«Արդեն 9 տարի է, ինչ շունիկս մեզ հետ է ապրում: Յուրահատուկ կենդանի է,՝շներին հատուկ նվիրվածությամբ, պաշտպանելու պատրաստակամությամբ ու միշտ խելացի հայացքով: Աշխատանքիս բնույթից ելնելով՝ ավելի շատ մայրս է զբաղվում նրա խնամքով, բայց ես հետեւում եմ, որպեսզի ճիշտ ժամանակին նա ստանա բոլոր ներարկումները, կտրվի մազերը, լողանա ու առողջ սնվի»,- նկատեց նա ու շարունակեց.

«Իմ շունիկը՝ Հիլդուկն, իր գալուստով մեր տանը հաջողություն է բերել. Հիշում եմ, երբ նա առաջին անգամ եկավ մեր տուն, ես հաղթեցի «Նոր ալիք» մրցույթը, եւ առհասարակ՝ նրա գալուստից հետո մեզ հետ շատ հաջողություններ են եղել: Տղաս եւս շատ է սիրում մեր շունիկին, նրանք միասին խաղում են, ուրախանում, շունիկս պաշտպանում է Արթուրիկին ու օտար մարդկանց տղայիս մոտ չի թողնում: Ուրախ եմ, որ տղաս մանկուց կհասկանա տնային կենդանիների կարեւորությունը, դա ինձ համար ճիշտ դաստիարակություն է»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը Եվրոպային